Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գյումրու մանկապարտեզներում արձանագրվել են մի շարք խախտումներ

Գյումրու մանկապարտեզներում արձանագրվել են մի շարք խախտումներ
10.06.2013 | 17:37

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին կրթության պետական տեսչությունը ստուգումներ է անցկացրել Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնում և քաղաքի մանկապարտեզներում: ՈՒսումնասիրությունները բացահայտել են կանոնադրական և օրենսդրական խախտումներ, ըստ որոնց, մանկապարտեզների մեծ մասը չի ունեցել անշարժ գույքի սեփականության վկայագիր:

Որոշ մանկապարտեզներում աշխատող 223 դաստիարակից 38-ը չի ունեցել համապատասխան կրթություն: Նրանցից հինգը 65 տարեկանից բարձր տարիք ունի, մեկը` չունի բարձրագույն կրթություն, իսկ 95 դաստիարակ վերջին տարիներին չի վերապատրաստվել:
Ամենամեծ խախտումենրից են մանկապարտեզ հաճախող վեց տարեկան երեխաների առկայությունը, որոնց տարիքը հակասում է հանրակրթության մասին օրենքին .նրանց թիվը 55 է: Տնօրենների պարզաբանմամբ, դա ծնողների ցանկությամբ է եղել, որոնք չեն ցանկացել վաղ հասակում երեխային ուղարկել դպրոց: Ստուգման արդյունքում մեծ է եղել գրանցված, բայց մանկապարտեզ չհաճախող երեխաների թիվը:
ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, ամփոփելով արդյունքները և արձանագրելով բազմաթիվ թերություններ, նշել է, որ մանկապարտեզը ուսումնական հաստատություն է և ոչ թե սոցիալական կենտրոն, որտեղ միայն սնվում և քնում են: Նա շեշտել է, որ դպրոցահասակ երեխան , որպես կանոն, պետք է դպրոց հաճախի և իրավունք չունի մանկապարտեզ գնալ: Հավելել է, որ հանրապետությունում ոչ մի տեղ նման բան դեռ չի արձանագրվել:
Տեսչության պետը մանկապարտեզների ղեկավարներին մեկ ամիս ժամանակ է տվել`թերությունները շտկելու և խախտումները վերացնելու համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ